Միացյալ Նահանգներ

Պուտինը լիովին պատրաստ է Թրամփի հետ շփումների. Պեսկով

1 րոպեի ընթերցում

Պուտինը լիովին պատրաստ է Թրամփի հետ շփումների. Պեսկով

Մոսկվան և Վաշինգտոնը շարունակում են աշխատանքը՝ առաջին հերթին երկկողմ հարաբերությունների կառուցման ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է շփումների իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք շարունակում ենք աշխատանքն ամերիկյան կողմի հետ առաջին հերթին մեր երկկողմ հարաբերությունների կառուցման ուղղությամբ, որոնց վիթխարի վնաս է հասցվել (ԱՄՆ) նախորդ վարչակազմի օրոք», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփի հետ շփումներին։

«Նախագահը լիովին բաց է մնում Թրամփի հետ շփումների համար, ուստի անհրաժեշտության դեպքում նրանց զրույցը շատ օպերավորեն կկազմակերպվի», - ասել է նա ճեպազրույցում։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր այս շաբաթ Պուտինին կրկին զանգահարելու մտադրության մասին: Նա նաև ասել էր, որ «խիստ զայրացած» է Պուտինի վրա՝ Ուկրաինայի նախագահի օրինականությունը կասկածի տակ դնող արտահայտությունների պատճառով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում