Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից Գեղարքունիքում հաստատվել է 6 սուբվենցիոն ծրագիր
3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 2025 թվականի մարտի 27-ի դրությամբ հաստատվել է 6 ծրագիր՝ 2,6 միլիարդ դրամ արժեքով, որից 1,5 միլիարդ դրամը ՀՀ կառավարության, 1,1 միլիարդ դրամը համայնքների ներդրումն է։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարան վարչությունից, Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել են «Գավառ համայնքի ասֆալտապատում», «Գավառ համայնքի ոռոգման ցանցի կառուցում», «Մարտունի համայնքի լուսավորության ցանցի կառուցում», «Արծվանիստի մանկապարտեզի հիմնանորոգում», «Ճամբարակ համայնքի խմելու ջրագծերի կառուցում», «Շողակաթի բետոնյա սալարկում» ծրագրերը։
2021-2024 թվականներից 2025 թվական է տեղափոխվել 98 սուբվենցիոն ենթածրագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 5,2 միլիարդ դրամ, որից ՀՀ կառավարություն մասնաբաժինը կազմում է 3,9 , իսկ համայնքայինը՝ 1,3 միլիարդ դրամ։
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից ուսումնասիրվել և 2025 թվականին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել 31 սուբվենցիոն ծրագրային հայտերի փաթեթներ, որոնց արժեքը կազմում է 12,6 միլիարդ դրամ, որից 7,7 միլիարդ դրամը ՀՀ կառավարության, 4,7 միլիարդ դրամը համայնքի, իսկ 173,4 միլիոն դրամը այլ ներդրողների մասնաբաժինն է։
2025 թվականի առաջին եռամսյակում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ, միջգերատեսչական հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն է ստացել և Մարտունու ավագանու, մարզպետի համապատասխան որոշումներով հաստատվել է «Գեղարքունիք-3» միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերը։
Մարզի համայնքների կողմից 2025 թվականի առաջին եռամսյակում տրվել է 43 շինարարության թույլտվություն, որից՝ Մարտունի համայնքում՝ 16, Գավառ համայնքում՝ 1, Սևան համայնքում՝ 5, Վարդենիս համայնքում՝ 18, Ճամբարակ համայնքում՝ 3։
2025 թվականի առաջին եռամսյակում մարզի համայնքապետարաններից և այլ գերատեսչություններից մարզպետի աշխատակազմը ստացել է 33 քաղաքաշինական փաթեթ, որոնցից դրական եզրակացություն է ստացել 6 քաղաքաշինական գործ, իսկ 27 քաղաքաշինական գործ գտնվում է լրամշակման տարբեր փուլերում:
Ուսումնասիրվել են մարզի 45 կրթական հաստատությունների լաբորատոր դասասենյակներում իրականացված շինարարական աշխատանքները: