Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել իսլամական սրբազան Էյդ Ալ-Ֆիտր տոնի առիթով

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել իսլամական սրբազան Էյդ Ալ-Ֆիտր տոնի առթիվ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։ 

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ, Աբու Դաբիի Էմիրության կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին, Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ և վարչապետ, Դուբայի Էմիրության կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ Ալ Մաքթումին, Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Ֆաթթահ Ալ-Սիսիին, Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Ահմադ Ալ-Շարաային, Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին, Իրաքի Հանրապետության վարչապետ Մուհամմադ Շիա Ալ-Սուդանիին, Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիին, Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ բին Ալ-Հուսեյն Ալ Հաշիմիին,  Քուվեյթի Պետության էմիր շեյխ Միշալ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահին, Օմանի Սուլթանության սուլթան Հայթամ բին Տարիկ Ալ Սաիդին, Սաուդյան Արաբիայի Թագավորության թագավոր Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդին, գահաժառանգ, նախարարների խորհրդի նախագահ արքայազն Մուհամմադ բին Սալման Ալ Սաուդին,  Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Մաջիդ Թաբբունին, Թունիսի Հանրապետության նախագահ Կայս Սաիդին, Մարոկկոյի Թագավորության թագավոր Մուհամմադ Վեցերորդին՝ իսլամական սրբազան Էյդ Ալ-Ֆիտր տոնի առիթով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայերեն العربية English Français Русский

Սոֆիայում մեկնարկել է բուլղարական քրաֆթ գարեջրի 4-րդ փառատոնը. BTA

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

Ջրի որակի հետ կապված կասկածների դեպքում քաղաքացիներին հորդորում են զանգահարել տեսչական մարմնի թեժ գծի՝ 81-07 հեռախոսահամարով

ԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. Միշուստին

Ռուսաստանը կարող է վերսկսել դիզելային վառելիքի արտահանումը՝ ավելցուկի առկայության դեպքում. Նովակ

Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը կալանավորվել է 2 ամսով

Եվրահանձնաժողովը հայտնել է ԵՄ-ում գազի գնի 140%-ով աճի մասին

ԵՄ-ն որպես մակրոֆինանսական օգնություն շուրջ երեք միլիարդ եվրո է փոխանցել Ուկրաինային

Տեսչական մարմինը Դեֆանսի շինհրապարակում դժբախտ դեպքի առնչությամբ վարչական վարույթ է նախաձեռնել

ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը