ԱՄՆ-ին զուգարանի թղթի հետ կապված խնդիրներ են սպառնում կանադական փայտանյութի մաքսատուրքերի պատճառով

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է գրեթե կրկնապատկել Կանադայից ներմուծվող փշատերև փայտանյութի մաքսատուրքերը՝ հասցնելով դրանք մինչև 27 տոկոսի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Նշվում է, որ հնարավոր լրացուցիչ վճարները կարող են բարձրացնել տոկոսադրույքը ավելի քան 50-ով։ Այս քայլը կարող է խաթարել զուգարանի թղթի և թղթե սրբիչների մատակարարման շղթաները, քանի որ այդ ապրանքները պատրաստվում են NBSK կոչվող հատուկ տեսակի ցելյուլոզից, որն արտադրվում է Կանադայում։​

2024 թվականին ԱՄՆ-ն ներմուծել է մոտ 2 միլիոն տոննա Կանադական NBSK, ինչը ընդգծում է ԱՄՆ-ի կախվածությունը այդ նյութից։ Փորձագետները մտահոգություն են հայտնում, որ մաքսատուրքերի բարձրացումը կարող է հանգեցնել արտադրական ծախսերի աճի և, արդյունքում, զուգարանի թղթի գների բարձրացմանն ԱՄՆ-ում։​

Արդյունաբերության ներկայացուցիչները կոչ են անում վերանայել մաքսատուրքերի քաղաքականությունը՝ խուսափելու համար սպառողների վրա հնարավոր բացասական ազդեցություններից։

Հայերեն

ՀՀ ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչին հայտնել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրն ստորագրելու ՀՀ պատրաստակամության մասին

Իրանն ու ԱՄՆ-ն կառուցողական են գնահատել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մեկնարկը. BBC

Կայացել են «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Շիրակի մարզի ընտրական փուլի մրցումները

Շիրակի մարզից 2025-ին ներկայացվել է 31 սուբվենցիոն ծրագիր

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը

Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեհատ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան- Թուրքիա երկկողմ օրակարգի ընթացիկ կետերը

Հայաստանի ազգային պատկերասրահը վերաբացվում է նոր հայեցակարգով

ՀՀ վարչապետը ծանոթացել է Մեղրիի սահմանային նոր անցակետի վերակառուցման աշխատանքներին

«Ինտեր»-ը հաղթեց «Կալյարի»-ին. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում