Աշխարհ

ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը կկրճատի անձնակազմի թիվը

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը կկրճատի անձնակազմի թիվը

ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը ֆինանսավորման խնդրի պատճառով կկրճատի իր անձնակազմի մոտ 20 տոկոսը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Reuters–ը՝ այս մասին տեղեկացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Թոմ Ֆլետչերը:

Ֆլետչերն այս մասին աշխատակիցներին ասել է ամենամեծ դոնորի՝ ԱՄՆ–ի կողմից ֆինանսավորման կրճատումից հետո: 

ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման գրասենյակն այժմ ունի մոտ 2600 աշխատակից ավելի քան 60 երկրում: Ֆինանսավորման կրճատման պատճառով նախատեսում են անձնակազմի թիվը հասցնել 2100–ի: 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում