Աշխարհ

Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին

2 րոպեի ընթերցում

Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին

Արքայադուստր Մարգարետի թոռ Սեմ Չատտոն ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն՝ բրիտանահայ նկարչուհի Էլեանոր Էքսերջյանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փեսացուն ուրախալի լուրը հայտնել է Instagram-ի իր էջում։

«Ես իսկապես ուրախ եմ հայտնել, որ Էլլին և ես նշանադրվել ենք։ Եվ մենք չէինք կարող ավելի երջանիկ լինել։ Ես ամուսնության առաջարկ արեցի իմ պատրաստած ճենապակյա մատանիով», - գրել է Սեմ Չատտոն։

Զույգը հանդիպում է 2021 թվականից։ Նրանք երկուսն էլ Էդինբուրգի համալսարանի շրջանավարտներ են։

Էլեանոր Էքսերջյանը ծնվել է ականավոր արվեստագետների ընտանիքում։ Նա հայտնի արվեստի պատմաբան, պրոֆեսոր Դավիթ Էքսերջյանի դուստրն է։ Դավիթ Էքսերջյանը Լեսթերի համալսարանի արվեստի և կինոյի պատմության վաստակավոր պրոֆեսոր է։

Էլեանորի պապը գնդապետ Նուբար Մարտին Էքսերջյանն էր, որի ընտանիքը պատկանում էր Օսմանյան կայսրության ազդեցիկ հարուստ հայերի դասին։ Գնդապետ Էքսերջյանը Գալուստ Գյուլբենկյանի կողմից հիմնադրված Իրաքի նավթային ընկերության գործադիր տնօրենն էր։

Էլեանորի մայրը Սյուզան Մուրն է, որը Financial Times-ի արվեստի քննադատն է։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում