Իրան

ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի

ԱՄՆ Սենատի դեմոկրատներն, ի նշան բողոքի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի դեմ պատերազմի, արգելափակել են 1 տրիլիոն դոլարի տարեկան պաշտպանության մասին օրինագիծը՝ հրաժարվելով առաջ մղել երկկուսակցական փաթեթը, որը զգալիորեն կմեծացներ Պենտագոնի ծախսերը, այդ թվում՝ զինծառայողների աշխատավարձը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

Սենատի դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը, ինչպես նաև այլ առանցքային դեմոկրատներ հայտարարել են, որ դեմ են և չեն կարող աջակցել տարեկան օրինագծին։

Սենատի 50 անդամ դեմ է քվեարկել օրինագծին, 46-ը՝ կողմ։

«Դոնալդ Թրամփը չի կարող ԱՄՆ ժողովրդին ավելի խորը ներքաշել պատերազմի մեջ, որը նա չի կարող բացատրել և չգիտի, թե ինչպես ավարտել, և այնուհետև պահանջել, որ Կոնգրեսը հայացքը թեքի», - ասել է Շումերը։

Սենատի քվեարկությունից մեկ օր առաջ Սպիտակ տունը պաշտոնապես տեղեկացրել է Կոնգրեսին Իրանի դեմ ռմբակոծությունները վերսկսելու մասին, ինչով փաստացիորեն չեղյալ է հայտարարվել փխրուն հրադադարը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում