Իրան

ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սառեցրել է 130 միլիոն դոլարի թվային դրամապանակներ, որոնք կապված են Իրանի կենտրոնական բանկի հետ։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X հարթակում գրառման մեջ հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

«ԱՄՆ ֆինասների նախարարությունը հանձնառու է խափանել և քայքայել Իրանի անօրինական ֆինանսական գործունեությունը, այդ թվում՝ թվային ակտիվների չարաշահումը: Այսօր ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակը պատժամիջոցներ է կիրառել Իրանի կենտրոնական բանկի հետ կապված բազմաթիվ դրամապանակների նկատմամբ, որի արդյունքում սառեցվել է ավելի քան 130 միլիոն դոլար», - նշված է գրառման մեջ:

Բեսենթը հավելել է, որ գերատեսչությունը կշարունակի «ինտենսիվորեն հետևել գումարներին և զրկել իրանական ռեժիմին իր անօրինական եկամուտների սխեմաներից ստացված եկամուտներին հասանելիությունից»։

ԱՄՆ-ի այս որոշումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ամերիկյան ուժերը չորրորդ օրն անընդմեջ հարվածներ են հասցրել Իրանին՝ միաժամանակ վերսկսելով իրանական նավահանգիստների շրջափակումը։ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել տարածաշրջանի երկրներում ամերիկյան օբյեկտներին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում