Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Ուկրաինայում, Սիրիայում և Գազայում
1 րոպեի ընթերցում

Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը Անթալիայում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են միջազգային օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ից ստացած տեղեկատվությունը։
«Քննարկվել են Սև ծովում նավարկության անվտանգությանը և ռուս-ուկրաինական հակամարտությունում հրադադարի հասնելուն ուղղված ջանքերին առնչվող հարցեր»,- փոխանցել է լրատվամիջոցի աղբյուրը։
Նշվում է, որ նախարարները գնահատել են երկու երկրների հարաբերությունները, քննարկել էներգետիկայի ոլորտում համագործակցության հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին և Գազայի հատվածում վերջին զարգացումներին։