«Ինտեր»-ը հաղթեց «Կալյարի»-ին. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում
1 րոպեի ընթերցում

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 32-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Կալյարի»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամաբ` Միլանում կայացած խաղում «Ինտեր»-ին հաջողվեց առավելության հասնել 3:1 հաշվով:
Միլանյան ակումբի կազմում աչքի ընկան Առնաուտովիչը, Մարտինեսը, Բիշեկը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի պահեստայինների շարքում էր և այդպես էլ փոխարինման դուրս չեկավ:
Այս հաղթանակից հետո էլ «Ինտեր»-ը «Սերիա Ա»-ի մրցաշարային աղյուսակի առաջատարն է` 71 միավորով: Երկրորդ տեղում 65 միավորով «Նապոլի»-ն է: