Ծանրամարտի ԵԱ-ում ապրիլի 17-ին կմրցի Ռաֆիկ Հարությունյանը
1 րոպեի ընթերցում

Հայաստանը ներկայացնող ծանրորդները շարունակում են ելույթները Եվրոպայի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոլդովայում ընթացող ԵԱ-ում ապրիլի 17-ին Հայաստանն ունի մեկ մասնակից: 81 կգ քաշային կարգում մեդալի համար կպայքարի 2022 թվականի Եվրոպայի չեմպիոն Ռաֆիկ Հարությունյանը:
Մրցման մեկնարկը կլինի ժամը 20:00-ին:
Մինչ այս Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել էր Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ տղամարդկանց թիմի անդամ Գառնիկ Չոլակյանը նվաճել էր բրոնզե մեդալ: Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր հռչակվել 73 կգ քաշային Գոռ Սահակյանը: