«Ինտեր»-ն ու «Բավարիա»-ն ևս ՉԼ կիսաեզրափակչում են
1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները հայտնի են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` քառորդ եզրափակիչ պատասխան խաղում Մադրիդի «Ռեալ»-ը, հյուրընկալելով Լոնդոնի «Արսենալ»-ին, կրկին պարտություն կրեց` այս անգամ զիջելով 1:2 հաշվով:
Միլանում կայացած խաղում «Ինտեր»-ը մրցեց «Բավարիա»-ի հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով: Առաջին խաղում 2:1 հաշվով տոնած հաղթանակով «Ինտեր»-ը դուրս եկավ կիսաեզրափակիչ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
Կիսաեզրափակիչներում կմրցեն հետևյալ զույգերը` «Բարսելոնա»-«Ինտեր», «Արսենալ»-ՊՍԺ: