Հայաստան

ՀՀ վարչապետը ծանոթացել է Մեղրիի սահմանային նոր անցակետի վերակառուցման աշխատանքներին

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը ծանոթացել է Մեղրիի սահմանային նոր անցակետի վերակառուցման աշխատանքներին

Սյունիքի մարզ այցի երկրորդ օրն՝ ապրիլի 12-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման աշխատանքներին: Ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 25 մլն եվրո, իրականացվում է ՀՀ կառավարության և ԵՄ համաֆինանսավորմամբ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թ. սեպտեմբերին, ավարտը նախատեսվում է 2026 թ.-ին: Արդյունքում՝ կստեղծվի միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր մաքսային սահմանային անցակետ:

Հաջորդիվ վարչապետն այցելել է Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տեղամաս: Նշվել է, որ Կապան, Գորիս քաղաքներում և Շվանիձոր բնակավայրում իրականացվել են էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության 3 տեղամասերի վերանորոգման, զենքի պահասենյակների և անհրաժեշտ այլ գրասենյակային գույքով և տեխնիկայով կահավորման աշխատանքներ, որի համար հատկացվել է ավելի քան 70 մլն դրամ:

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայր, զրուցել տեղի բնակիչների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Նշվել է, որ արդեն իսկ ընթացքի մեջ է դեպի Նռնաձոր ավտոճանապարհի կառուցումը: Մեկնարկել են նաև բնակավայրում նոր մանկապարտեզի կառուցման աշխատանքները:

 

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում