Միացյալ Նահանգներ

Վաշինգտոնն ակնկալում է Գրենլանդիայի անկախությունը Դանիայից և հետագա խաղաղ միացումը ԱՄՆ-ին

1 րոպեի ընթերցում

Վաշինգտոնն ակնկալում է Գրենլանդիայի անկախությունը Դանիայից և հետագա խաղաղ միացումը ԱՄՆ-ին

Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնն ակնկալում է Գրենլանդիայի անկախությունը Դանիայից և հետագա խաղաղ միացումը ԱՄՆ-ին՝ առանց ռազմական ուժի կիրառման։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտնել է Գրենլանդիա կատարած այցի ավարտին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք կարծում ենք, որ տեղի կունենա հետևյալը՝ Գրենլանդիայի բնակիչները ինքնորոշման ճանապարհով կորոշեն անկախանալ Դանիայից։ Իսկ հետո ԱՄՆ-ն այդ կետից բանակցություններ կվարի Գրենլանդիայի ժողովրդի հետ»,-նշել է Վենսը։ 

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն չի կարծում, որ այս դեպքում ռազմական ուժ երբևէ պետք կգա՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես համոզված է, որ ռազմական միջամտության անհրաժեշտություն չի լինի։  

Վենսի խոսքով՝ Թրամփը հավատում է, որ Գրենլանդիան ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև աշխարհի անվտանգության կարևոր բաղադրիչն է։

Փոխնախագահը նաև քննադատել է Դանիային և նշել, որ Կոպենհագենը չի կատարել իր աշխատանքը՝ կապված այս տարածաշրջանում անվտանգության ապահովման հետ։ 

«Նրանք պարզապես դա չեն արել»,- եզրափակել է Վենսը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում