Ասիա

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Մյանմայում և հարևան երկրներում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Մյանմայում և հարևան երկրներում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Մյանմայում, Թաիլանդում և հարևան երկրներում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարությունն այս մասին գրառում է կատարել X-ի հարթակում։

«Ցնցված ենք Մյանմայում, Թաիլանդում և հարևան երկրներում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի լուրից, որը հանգեցրել է այդքան շատ մարդկանց մահվան։ Մենք շարունակում ենք աղոթել բոլոր տուժածների համար և ցանկանում ենք շուտափույթ հաղթահարել այս աղետի հետևանքները», – նշված է ՀՀ ԱԳՆ պաշտոնական էջի գրառման մեջ։

Մարտի 28-ին Մյանմայում տեղի են ունեցել երկու հզոր երկրաշարժեր՝ համապատասխանաբար 7․7 և 6․4 մագնիտուդով։ Ցնցումները զգացվել են նաև հարևան Թաիլանդում, ինչպես նաև Չինաստանում, Կամբոջայում, Բանգլադեշում և Հնդկաստանում։

Վերջին տվյալներով՝ երկրաշարժերի հետևանքով Մյանմայում գրանցվել է 1002 զոհ, ավելի քան 2376 մարդ վիրավորվել է։ Տարածաշրջանում շարունակվում են փրկարարական աշխատանքները, իսկ զոհերի և տուժածների թիվը, ըստ տեղական իշխանությունների, դեռևս աճի միտում ունի։

Ըստ սեյսմիկ ռիսկի համաշխարհային քարտեզի՝ Մյանման դասվում է կարմիր գոտու մեջ՝ միջինից բարձր սեյսմիկ ակտիվության տարածաշրջան։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում