Իսրայելը Բեյրութի շրջաններից մեկի բնակիչներին տարհանվելու կոչ է արել՝ սպասվող ավիահարվածից առաջ

2 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) նախազգուշացրել է Բեյրութի հարավում «Հեզբոլլահ» շարժման օբյեկտին մոտալուտ ավիահարվածի մասին և տեղի բնակիչներին կոչ է արել լքել տարածքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X սոցիալական հարթակում հաղորդագրություն է տարածել ԻՊԲ խոսնակ Ավիչայ Ադրայը։

«Զգուշացում բոլորին, ովքեր գտնվում են քարտեզի վրա կարմիրով նշված շենքում և դրա հարևան շենքերում. դուք գտնվում եք «Հեզբոլլահ»-ի հետ կապված օբյեկտների մերձակայքում», - գրել է խոսնակը՝ գրառմանը կցելով համապատասխան լուսանկար: 

Նա բնակիչներին կոչ է արել անմիջապես տարհանվել և առնվազն 300 մետր հեռանալ նշված տարածքից, որտեղ ակնկալվում են իսրայելական ուժերի հարվածները:

The Times of Israel-ը հիշեցնում է, որ սա առաջին նման նախազգուշացումն է 2024 թ. նոյեմբերին Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի ստորագրումից ի վեր։ Իսրայելի պաշտպանության բանակը վերջին անգամ Բեյրութում թիրախների է հարվածել 2024 թ. նոյեմբերի 27-ին՝ հրադադարի ուժի մեջ մտնելուց ժամեր առաջ։

Ավելի վաղ ԻՊԲ-ն հայտնել էր Լիբանանի հարավում «Հեզբոլլահ»-ի թիրախներին հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան Լիբանանի տարածքից Իսրայելի վրա երկու հրթիռի արձակման, որոնցից մեկը բանակը որսացել էր, իսկ մյուսն ընկել էր լիբանանյան տարածքում։

Մերձավոր Արևելք

Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավին՝ ի պատասխան իր տարածքի վրա հարձակման

Հայերեն Русский

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են առևտրի ոլորտում համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ