Հայաստան

Մարտի 31-ին հայտնի կդառնա կենսաչափական փաստաթղթերը թողարկող ընկերության անունը

2 րոպեի ընթերցում

«ՀՀ կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի» մրցութային փուլի շրջանակում տեղի է ունեցել ստացված հայտերի ֆինանսական առաջարկների բացման նիստը: 

Նիստը նախագահել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ 

Որպես հրավիրյալներ ներկա էին AUGENTIC GmbH and Imprensa Nacional Casa da Moeda, S.A. և IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումների՝ ոլորտում առաջատար միջազգային ընկերությունների լիազոր ներկայացուցիչներ:

Պետություն-մասնավոր գործընկերություն ծրագրի ընթացակարգի և առաջարկի հարցման պահանջներին համապատասխան՝ ֆինանսական առաջարկների բացման և գրանցման գործընթացն իրականացվել է թափանցիկ: 

Հայտատու երկու ընկերությունների ներկայացրած ֆինանսական առաջարկները համապատասխանել են առաջադրված պահանջներին և չափորոշիչներին։ Ըստ այդմ՝ նախատեսվում է հայտերի վերջնական գնահատում իրականացնել մինչև մարտ ամսվա վերջ։ 

Մարտի 31-ին հայտնի կդառնա հաղթող ընկերության անունը, որն էլ կներդնի կենսաչափական փաստաթղթերի թողարկման նոր ենթակառուցվածքը, այդ թվում՝ շենքային պայմանների, գրասենյակների հիմնում, սերվերային տնտեսություն, տպագրական սարքավորումներ, ծրագրային լուծումներ և տեխնիկական վերազինում։ 

Ըստ նախատեսված ժամանակացույցի՝ 2026 թ. երկրորդ կիսամյակում արդեն Հայաստանում կմեկնարկի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արտադրությունը։

Հայերեն

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հանրային ծառայություններ կմատուցեն Արմավիրի և Արագածոտնի մարզերում

Brent-ը մեկ բարելի դիմաց էժանացել է մինչև 74,26 դոլար

Մյանմայի ափերի մոտ նոր երկրաշարժ է տեղի ունեցել

ՌԴ Իրկուտսկի մարզում կործանվել է Տու-22Մ3 ինքնաթիռ. օդաչուներից մեկը զոհվել է

Մյանմայում 20-օրյա զինադադար են հայտարարել երկրաշարժի հետևանքները վերացնելու նպատակով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

Իսրայելի վարչապետը հայտարարել է Գազայի հատվածում նոր տարածքներ գրավելու մասին

Ճապոնիայի ափերի մոտ 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ուկրաինայի տարածքով գազի տարանցիկային մատակարարման վերականգնումը կհանգեցնի Եվրոպայում դրա գնի նվազմանը. Սլովակիայի վարչապետ

Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի գավաթի կիսաեզրափակչի մասնակից բոլոր ակումբները