Թիվ 14 և 31 ԸԸՀ-ներն ամփոփել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների քվեարկության վերահաշվարկի արդյունքները
2 րոպեի ընթերցում

Թիվ 14 և թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ամփոփել են մարտի 30-ին Գյումրու և Փարաքարի ավագանիների ընտրությունների քվեարկության վերահաշվարկի աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, վերահաշվարկվել են ընդհանուր թվով 10 ընտրական տեղամասերի արդյունքները։
«Թիվ 14 ԸԸՀ-ն վերահաշվարկել է 14/10, 14/01 և 14/11 թվով 3 ընտրական տեղամասերի արդյունքները, թիվ 31 ԸԸՀ-ն՝ 31/78, 31/22, 31/66, ինչպես նաև 31/67, 31/70, 31/50, 31/41 թվով 7 ընտրական տեղամասերի արդյունքները։
Փարաքարի թիվ 14 ԸԸՀ-ի իրականացրած վերահաշվարկի արդյունքներով որևէ կուսակցության կամ դաշինքի ստացած քվեների փոփոխություն չի արձանագրվել։
Գյումրու թիվ 31 ԸԸՀ-ի իրականացրած վերահաշվարկի արդյունքները ստորև՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ +4 քվե
Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 0
«Ապրելու երկիր» կուսակցություն՝ +1 քվե
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ +2 քվե
«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն»՝ +1 քվե
«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք՝ +2 քվե
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն՝ +1 քվե
«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք՝ +1 քվե
«Իմ հզոր համայնք» կուսակցություն՝ +5 քվե։