Իրավունք

Դատական քննությամբ ավարտված քրեական գործերով 2024 թվականին վերականգնվել է շուրջ 215 միլիոն դրամ. ՀՀ դատախազություն

1 րոպեի ընթերցում

Դատական քննությամբ ավարտված քրեական գործերով 2024 թվականին վերականգնվել է շուրջ 215 միլիոն դրամ. ՀՀ դատախազություն

Դատարաններում 2024 թվականին քննված քրեական գործերով հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասը կազմել է 6 միլիարդ 875 միլիոն 164 հազար դրամ (2023 թվականին՝ 663 միլիոն 495 հազար դրամ), որից 6 միլիարդ 368 միլիոն 378 հազար դրամի վնասը պատճառվել է պետությանը, 31 միլիոն 736 հազար դրամի վնասը՝ համայնքներին, իսկ 475 միլիոն 49 հազար դրամի վնասը՝ իրավաբանական և ֆիզիկական անձանց: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, համաձայն Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման, դատական քննությամբ ավարտված գործերով վերականգնվել է 210 միլիոն 481 հազար դրամ (2023 թվականին` 173 միլիոն 385 հազար դրամ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում