Քաղաքականություն

Մհեր Գրիգորյանն ու Չան Հոնգ Հայը քննարկել են Հայաստան-Վիետնամ առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

Մհեր Գրիգորյանն ու Չան Հոնգ Հայը քննարկել են Հայաստան-Վիետնամ առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունները

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության փոխվարչապետ Չան Հոնգ Հայի գլխավորած պատվիրակության հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը գոհունակությամբ է ընդգծել Վիետնամից նման ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան և կարևորել երկու երկրների հարաբերությունների զարգացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մասնավորապես առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունները, այդ թվում՝ ԵԱՏՄ և Վիետնամի միջև ստորագրված ազատ առևտրի համաձայնագրի կիրարկման շրջանակներում: Անդրադարձ է կատարվել նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում հնարավոր համագործակցությանը, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման նպատակով մարդկանց և գործարար շրջանակների շփումների ակտիվացման անհրաժեշտությանը:

Երկուստեք կարևորվել է նաև միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը և դրա շրջանակներում երկկողմ համագործակցության առանցքային հարցերի քննարկումը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում