Հայաստան

Վարչապետը ներկա է գտնվել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Բարձր տեխնոլոգիական ռադիոթերապևտիկ մասնաշենքի բացմանը

2 րոպեի ընթերցում

Վարչապետը ներկա է գտնվել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Բարձր տեխնոլոգիական ռադիոթերապևտիկ մասնաշենքի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր՝ Բարձր տեխնոլոգիական ռադիոթերապևտիկ մասնաշենքի բացման արարողությանը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանի ուղեկցությամբ շրջել է նորաբաց ռադիոթերապևտիկ մասնաշենքում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և կենտրոնի հագեցվածությանը: Պատասխանատուները վարչապետին ներկայացրել են ռադիոթերապևտիկ մասնաշենքի գործունեության առանձնահատկություններն ու առաջիկա ծրագրերը: Նշվել է, որ առողջապահական որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով ռադիոթերապևտիկ մասնաշենքը հագեցվել է ամերիկյան հայտնի «Varian» ընկերության վերջին սերնդի Halcyon ճառագայթային բուժման արագացուցչային համալիրով, իսկ ևս երկու բազմաֆունկցիոնալ գերժամանակակից բժշկական արագացուցիչներ նախատեսվում է տեղադրել առաջիկա ամիսներին: Ըստ պատասխանատուների՝ ժամանակակից անհրաժեշտ սարքավորումներով հագեցած մասնաշենքում կմատուցվեն որակյալ և հասանելի բժշկական ծառայություններ: Արդյունքում՝ պացիենտները կստանան ամբողջական, ճշգրիտ ու միջազգային չափանիշներին չզիջող բժշկական օգնություն և բուժում: 

Ըստ աղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանին մանրամասներ են ներկայացվել նաև հիմնական մասնաշենքի արդիականացման ուղղությամբ իրականացված շինարարական և տեխնիկական վերազինման աշխատանքների, բուժհաստատության կողմից մատուցվող նոր ծառայությունների մասին:

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում