Միացյալ Նահանգներ

Կանզասի ազգային գվարդիայի գլխավոր սերժանտ Քրիս Հարգիսը դասախոսությամբ է հանդես եկել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում

1 րոպեի ընթերցում

Կանզասի ազգային գվարդիայի գլխավոր սերժանտ Քրիս Հարգիսը դասախոսությամբ է հանդես եկել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում

ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա մարտի 27-ին այցելել է Կանզասի ազգային գվարդիայի գլխավոր սերժանտ Քրիս Հարգիսը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, այցի շրջանակում նա դասախոսությամբ է հանդես եկել բրիգադի սերժանտների դասընթացներում` անդրադառնալով սերժանտների դերին զինված ուժերի տարբեր օղակներում և ընդգծելով առաջնորդության մասնագիտական պատասխանատվության և սերժանտների ու հրամանատարների միջև արդյունավետ հաղորդակցման կարևորությունը։

Դասախոսության ընթացքում լուսաբանվել են առաջնորդության որակները և անձնական օրինակով առաջնորդելու անհրաժեշտությունը, հրամանատարների հետ հաղորդակցման և համագործակցության ձևերը, վստահության և կարգապահության կառուցումը ստորաբաժանումներում, սերժանտների առջև ծառացած մարտահրավերներն ու դրանց լուծումները։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ավարտին հյուրերը շրջայց են կատարել ակադեմիայի տարածքում՝ հնարավորություն ունենալով ծանոթանալու ակադեմիայի ենթակառուցվածքներին, պատմությանը, ավանդույթներին և ձեռքբերումներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում