ՀՀ կառավարությունը Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար հատկացրել է 1 միլիարդ 85 միլիոն դրամ
3 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար հատկացրել է 1 միլիարդ 085 միլիոն 467,7 հազար դրամ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, 44 միլիոն 039 հազար դրամ հատկացվել է Սևան համայնքի Սևան քաղաքի փողոցների գործող լուսավորության ցանցի ընդլայնման և նոր լուսավորության ցանցի կառուցման աշխատանքների համար։
3 միլիոն 951,7 հազար դրամ հատկացվել է Ճամբարակ համայնքի «Ճամբարակ քաղաքի Կոմիտաս փողոցից մինչև Վ. Տերյան փողոց ընկած հատվածի, Բաղրամյան փողոցից դեպի Պ. Սևակ փողոց տանող ճանապարհ-անցուղու, Ճամբարակ քաղաքի Տ. Մեծ 6 և 8, Պ. Սևակ 12 բնակելի շենքերի բակերի և Ճամբարակի համայնքապետարանի հարակից և սպասարկող ճանապարհ-անցուղու ասֆալտապատման լրացուցիչ աշխատանքների համար։
211 միլիոն 180,9 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Արծվանիստ, Ծովինար, Զոլաքար, Աստղաձոր, Մադինա, Ն․Գետաշեն, Լիճք, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս բնակավայրերում խմելու նոր ջրագծերի և Լիճք, Ձորագյուղ, Երանոս բնակավայրերում խմելու ջրի ջրահավաք ավազանների կառուցման ծրագրի համար։
639 միլիոն 235,2 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի «Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ, Լեռնակերտ, Ն․ Գետաշեն, Վ․ Գետաշեն, Մադինա, Լիճք, Ծովասար, Ձորագյուղ, Վարդաձոր և Երանոս բնակավայրերում ոռոգման ջրատարների և Վարդենիկ, Աստղաձոր բնակավայրերում խորքային հորերի կառուցում» ծրագրի համար։
34 միլիոն 652,0 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի «Մարտունի քաղաքի Պռոշյան 4, Չարենցի 2, Երևանյան 46, Մյասնիկյան 53 և Վարդենիկ բնակավայրի Բանավան թաղամասի 6-րդ բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգում» /ծրագրի համար։
116 միլիոն 773,3 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի 17 բնակավայրերի բնակավայրերի վարչական շենքերի և մշակույթի պալատների համար գրասենյակային գույքի, սարքավորումների և կանգառների ձեռքբերման համար։
35 միլիոն 635,6 հազար դրամ հատկացվել է Գավառ համայնքի «Սարուխանի թիվ 1 մանկապարտեզ», «Գավառի թիվ 7 մանկապարտեզ» և «Գավառի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ների գույքի ձեռքբերման համար։