Եվրոպա

Պոստդամի հանրահայտ Սան Սուսիի զբոսայգին վճարովի կդառնա

2 րոպեի ընթերցում

Գերմանիայի Բրանդենբուրգի երկրամասի մայրաքաղաք Պոտսդամի աշխարհահռչակ Սան Սուսիի զբոսայգին, որտեղ գտնվում է Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ II Մեծի նախկին նստավայրը, դեռ բաց է հանրության առջև, սակայն 2026 թվականից նախատեսվում է մուտքավճար սահմանել՝ օրական երեք եվրո մեծահասակների համար կամ զեղչով երկու եվրո որոշ կատեգորիաների այցելուների համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով Պոտսդամի քաղաքային իշխանությունների և Բեռլինի և Բրանդենբուրգի պրուսական պալատների ու այգիների հիմնադրամի (SPSG) ներկայացուցիչներին։ 

Ամեն տարի Պոտսդամի այս տեսարժան վայր են այցելում միլիոնավոր մարդիկ՝ զբոսաշրջիկներ ամբողջ աշխարհից և քաղաքի բնակիչներ: Սան Սուսիի զբոսայգին և պալատը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Ավելի քան տասը տարի հիմնադրամը տարեկան 800 000 եվրո է ստացել Պոտսդամի քաղաքային բյուջեից՝ Բարոկկոյի դարաշրջանի այգեգործական արվեստի ակնառու հուշարձանի պահպանման համար, նախկինում գումարն ավելի մեծ էր և կազմում էր մեկ միլիոն եվրո: 

Սակայն բյուջետային խնդիրների և ծախսերը խնայելու անհրաժեշտության պատճառով հաջորդ տարի քաղաքային իշխանությունները մտադիր են ամբողջությամբ չեղարկել հիմնադրամի սուբսիդավորումը։ Այս ծրագրերի հետ կապված՝ SPSG-ի դիտորդական խորհուրդն արդեն քննարկել է մուտքի վճարի ներդրման մանրամասները և նախնական որոշում կայացրել այդ մասին։

Պոտսդամի շատ բնակիչներ պարբերաբար հանգստանում են այս այգում, զբոսնում իրենց երեխաների հետ։ Այստեղ թույլատրվում է հեծանիվ վարել, նաև շների հետ զբոսնել։

Հայերեն

Համաշխարհային բանկը 432 մլն դոլար կտա Ուկրաինաին տրանսպորտային ենթակառուցվածքի վերականգնման նպատակով

Tesla ընկերությունն այս տարվա առաջին եռամսյակում գրանցել է վաճառքի իր նվազագույն ցուցանիշը պատմության մեջ

Ռուս-հայկական համալսարանը և SPRING PR-ը Doing Digital Forum 2025-ի շրջանակում հուշագիր են կնքել

Վարչապետը ներկա է գտնվել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Բարձր տեխնոլոգիական ռադիոթերապևտիկ մասնաշենքի բացմանը

ԵՄ-ում հայտարարել են, որ օտարերկրյա գործակալների և ԶԼՄ-ների ստանդարտների մասին օրենքները կխանգարեն Վրաստանի ինտեգրմանը ԵՄ-ին

Դատական քննությամբ ավարտված քրեական գործերով 2024 թվականին վերականգնվել է շուրջ 215 միլիոն դրամ. ՀՀ դատախազություն

ՆԱՏՕ-ն այս տարի արդեն 20 մլրդ եվրո է հատկացրել Ուկրաինայի աջակցությանը

Թիվ 14 և 31 ԸԸՀ-ներն ամփոփել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների քվեարկության վերահաշվարկի արդյունքները

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կոռուպցիայի կանխարգելման ոլորտում իրականացված աշխատանքները

ՀՀ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը