Եվրոպա

Էստոնիայի ԱԳ նախարարն ընդունել է Հայաստանի ԲՏԱ նախարարության պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

Էստոնիայի ԱԳ նախարարն ընդունել է Հայաստանի ԲՏԱ նախարարության պատվիրակությանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով թվայնացման լավագույն փորձին ծանոթանալու նպատակով Էստոնիայում գտնվող ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությանն ապրիլի 2-ին ընդունել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նախորդ այցերի, հանդիպումների և քննարկումների արդյունքում ձևավորված ոլորտային համագործակցության լայն ու բազմաբնույթ օրակարգին՝ կարևորելով երկկողմ հարաբերությունների խորացման ու զարգացման ներուժը, փորձի շարունակական փոխանակումը, համատեղ ծրագրերի մշակումը, ինչպես նաև համագործակցության նոր հնարավորությունների բացահայտումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ քննարկվել են նաև երկկողմ օրակարգի հիմնական ուղղությունները՝ մասնավորապես թվայնացումը, կիբեռպաշտպանությունը և արհեստական բանականության կարգավորումները։ Կողմերն ընդգծել են նշված ոլորտներում սերտ և շարունակական համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու անհրաժեշտությունը։

Հանդիպումից հետո պատվիրակությունը մասնակցել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության գրասենյակում ընթացող քննարկումներին:

Քննարկումների ընթացքում հնչել են զեկույցներ, որոնց ընթացքում ներկայացվել են Էստոնիայի առաջատար թվային լուծումները՝ ներառյալ հարկային հայտարարագրերի և մաքսազերծման ավտոմատացումը, արհեստական բանականությամբ ղեկավարվող սոցիալական ապահովության և աշխատանքային համապատասխանության հարթակները, նպաստների բաշխման և խարդախության կանխման մեխանիզմները, ինչպես նաև էլեկտրոնային դատարանների և գործերի կառավարման համակարգերը։

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակության այցի նպատակն է տեղում ուսումնասիրել Էստոնիայի առաջադեմ փորձը թվային կառավարման, կիբեռանվտանգության և հանրային ծառայությունների թվայնացման ոլորտներում, ինչպես նաև կազմակերպել առարկայական քննարկումներ Հայաստանի և Էստոնիայի միջև երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում