Համաշխարհային բանկը 432 մլն դոլար կտա Ուկրայինաին տրանսպորտային ենթակառուցվածքի վերականգնման նպատակով
1 րոպեի ընթերցում

Ուկրաինան Համաշխարհային բանկից 432 մլն դոլար կստանա տրանսպորտային ենթակառուցվածքի վերականգնման համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ապրիլի 2-ին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, գրառում կատարելով X-ի իր միկրոբլոգում:
«Ուկրաինան Համաշխարհային բանկից 432 մլն դոլար կստանա տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման համար: DRIVE նախագծի շրջանակներում համապատասխան համաձայնագրեր են ստորագրվել այսօր Կիևում՝ զարգացման նախարարության և Համաշխարհային բանկի միջև: Նախագիծը նախատեսում է 19 տարածաշրջանների ճանապարհների և կամուրջների հիմնանորոգում, ազգային ավտոճանապարհների բարեփոխում, մոդուլային կամուրջների տեղադրում, ինչպես նաև տեխնիկական աջակցություն», - գրել է Շմիգալը: