Tesla ընկերությունն այս տարվա առաջին եռամսյակում գրանցել է վաճառքի իր նվազագույն ցուցանիշը պատմության մեջ
1 րոպեի ընթերցում

Ամերիկյան Tesla ընկերության մատակարարումները 2025 թվականի առաջին եռամսյակում 13 տոկոսով պակաս են եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ընկերության տարածած մամլո հաղորդագրությունում:
Մասնավորապես, վաճառվել է Model 3 և Model Y մակնիշի բյուջետային մոդելների 323.8 հազար ավտոմեքենա, իսկ մնացած մոդելների վաճառքը սահմանափակվել է 12.881 հազարով։
Ուոլ Սթրիթի վերլուծաբանների կանխատեսումները չեն արդարացել. նրանք ակնկալում էին միջին հաշվով 378 հազար ավտոմեքենայի վաճառք: Վաճառքի ծավալների 13 տոկոսով կրճատումը վատագույն ցուցանիշն է ընկերության պատմության մեջ:
Նշվում է, որ Tesla ավտոմեքենաների արտադրությունը հունվար-մարտ ամիսներին կրճատվել է ավելի քան 16 տոկոսով՝ հասնելով 362.615-ի:
Ընկերությունը հայտնում է, որ առաջին եռամսյակի ամբողջական ֆինանսական հաշվետվությունը կհրապարակի ապրիլի 22-ին:
Այս խորապատկերում ապրիլի 2-ին Tesla-ի բաժնետոմսերի արժեքը սակարկությունների ընթացքում նվազել է 2.4 տոկոսով: Այս տարվա սկզբից ավտոարտադրողի շուկայական արժեքը նվազել է 35 տոկոսով՝ հասնելով 863 մլրդ դոլարի, մինչդեռ Nasdaq Composite ֆոնդային ինդեքսը նվազել է մոտ 10 տոկոսով: