Վրաստան

ԵՄ-ում հայտարարել են, որ օտարերկրյա գործակալների և ԶԼՄ-ների ստանդարտների մասին օրենքները կխանգարեն Վրաստանի ինտեգրմանը ԵՄ-ին

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ում հայտարարել են, որ օտարերկրյա գործակալների և ԶԼՄ-ների ստանդարտների մասին օրենքները կխանգարեն Վրաստանի ինտեգրմանը ԵՄ-ին

Եվրամիությունում հայտարարել են, որ Վրաստանում ընդունված օտարերկրյա գործակալների և ԶԼՄ-ների ստանդարտների մասին օրենքները կխանգարեն երկրին ինտեգրվել միությանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ  Կայա Կալասի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի համատեղ հայտարարության մեջ:

«Այդ քայլերը էլ ավելի են խարխլում Վրաստանում ժողովրդավարության հիմքերը։ Նման գործողություններն ըստ էության անհամատեղելի են Եվրամիության արժեքների հետ, ինչպիսիք են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և ԶԼՄ-ների բազմակարծությունը, և հեռու են նրանից, ինչ մենք ակնկալում ենք թեկնածու երկրից: Այդ քայլերը բացասաբար կանդրադառնան դեպի ԵՄ Վրաստանի ուղու վրա» -նշված է հայտարարության մեջ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում