Խաղաղության համաձայնագրի շանսը բաց չթողնելու համար Ադրբեջանը պետք է օր առաջ առաջարկի ստորագրման տեղ և ժամ. Խանդանյան

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը արձագանքեց Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի հայտարարությանը, որով նա կոչ էր արել Հայաստանին արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը՝ հղում կատարելով Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությանը։

«Խաղաղության համաձայնագրի շանսը բաց չթողնելու համար Ադրբեջանը պետք է օր առաջ առաջարկի ստորագրման տեղ և ժամ ու համաձայնեցնի մեզ հետ։ Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխության պահանջին կամ այն որպես նախապայման դիտարկելուն, դա լեգիտիմ չէ։ Հայաստանը բազմիցս ասել է՝ իր Սահմանադրության մեջ չկա որևէ տարածքային պահանջ որևէ հարևանի նկատմամբ։ Բայց, եթե նույնիսկ լիներ էլ, խաղաղության համաձայնագրի տեքստը ամբողջությամբ լուծում է այդ հարցը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Խանդանյանը։ 

Նա շեշտեց, որ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին իրավական և քաղաքական գործընթացն է։ «Մեր քաղաքական ուժը գտնում է, որ անհրաժեշտ է նոր Սահմանադրություն ընդունել, բայց այդ նոր Սահմանադրությունն առնչություն չունի խաղաղության համաձայնագրի բովանդակության հետ»,- ընդգծեց Խանդանյանը։

Լրագրողի հստակեցմանը, թե արդյոք Հայաստանը պատրաստվո՞ւմ է Սահմանադրության փոփոխության գործընթացն արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման նպատակով, Խանդանյանը պատասխանեց.

«Ոչ, նման հարց չի քննարկվում։ Ինչպես ասել ենք, նոր Սահմանադրության նախագիծը պատրաստ կլինի մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրություններ։ Քանի որ օրենքը սահմանադրական հանրաքվե անցկացնելու հնարավորություն չի տալիս ընտրությունների հետ միասին, հավանաբար այն կանցկացվի խորհրդարանական ընտրություններից հետո»։ 

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը կոչ էր արել Երևանին արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը՝ հերթական անգամ պնդելով, թե դրա համար Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի տարածքային հավակնություններից և դուրս բերի օտար ուժերը սահմանամերձ տարածքներից։

Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցնելու և դրա շուրջ բանակցություններն ավարտելու ուղղությամբ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ, Ադրբեջանը, մինչդեռ, նախապայմաններ է առաջ քաշում համաձայնագիրը ստորագրելու համար։ Մասնավորապես, ադրբեջանական կողմը շարունակում է պնդել կեղծ թեզը, թե Հայաստանի Սահմանադրությունը իբր տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ՝ որպես խաղաղության համաձայնագիրը ստորագրելու նախապայման դնելով ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը։ Ադրբեջանի երկրորդ նախապայմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է։ Նախապայմաններին զուգահեռ Ադրբեջանը մի քանի օր շարունակում կեղծ լուրեր էր տարածում, թե Հայաստանի զինված ուժերը սահմանի տարբեր հատվածներում իբր կրակում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։  

Հայերեն English Español

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում