ԲՏԱ նախարարն այցելել է Arm_Electronik. քննարկվել է ինժեներական կրթության ընդլայնման հնարավորությունը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Arm_Electronik ռոբոտաշինության և ինժեներական հմտությունների կենտրոն, որը նպատակ ունի վաղ տարիքից խթանել կիրառական կրթության զարգացումը Հայաստանում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, Մխիթար Հայրապետյանը շրջել է կենտրոնի տարածքում, ծանոթացել սաների նախագծերին և նրանց ստեղծած ռոբոտներին։ Կենտրոնի տնօրեն Տաթևիկ Խաչատրյանը նախարարին ներկայացրել է Arm_Electronik-ի գործունեությունը, ուսումնական մոտեցումները և կրթական ծրագրերը։ Կենտրոնը նախատեսված է 5 տարեկանից սկսած երեխաների համար, իսկ ուսուցումն ընդգրկում է ֆիզիկայի, մեխանիկական ինժեներիայի, էլեկտրոնիկայի, ծրագրավորման, արհեստական բանականության, եռաչափ մոդելավորման, միկրոկոնտրոլլերների ծրագրավորման և տպասալիկների նախագծման ուղղությունները։

Ռոբոտաշինության և ինժեներական հմտությունների հիմնադիրներ Տաթևիկ Խաչատրյանի և Արմեն Ավետյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտի զարգացման հեռանկարները, մասնավորապես՝ ինժեներական կրթության ընդլայնման, ոլորտում մասնագետների պատրաստման և ստարտափ մշակույթի խթանման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։ Հիմնադիրները նախարարին ներկայացրել են նաև իրենց տեսլականը կենտրոնի զարգացման համատեքստում։

Քննարկվել են նաև պետություն-մասնավոր համագործակցության նոր հնարավորությունները, որոնք կարող են նպաստել տեխնոլոգիական կրթության խորացմանը և ոլորտում նորարարական լուծումների ներդրմանը։ Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանում ինժեներական կրթության տարածման, դպրոցներում ինժեներական լաբորատորիաների ստեղծման և բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատուժի պատրաստման հարցերին։ Խոսվել է նաև գործունեության ընթացքում առաջացած խնդիրներից և մարտահրավերներից, դրանց լուծման հնարավոր ճանապարհներից։

Նախարարը բարձր է գնահատել Arm_Electronik-ի ջանքերը՝ երեխաներին ինժեներական մտածողություն զարգացնելու, նորարարական լուծումներ կիրառելու և գործնական հմտություններ փոխանցելու հարցում։ Նա նաև հայտնել է նախարարության պատրաստակամությունը աջակցելու ոլորտի կրթական նախագծերին, մասնավորապես՝ պրոֆեսիոնալ վերապատրաստումների, փորձառու մասնագետների ներգրավման և ինժեներական կրթության զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում։

Հատկանշական է, որ կենտրոնի հիմնադիրներ Տաթևիկ Խաչատրյանը և Արմեն Ավետյանը նախորդ տարեվերջին պարգևատրվել են «Մեր ժամանակների հերոս» մրցանակով՝ Հայաստանում կիրառական կրթության զարգացման գործում ունեցած ներդրման համար։

Arm_Electronik-ը հիմնադրվել է 2021 թվականին և իր գործունեությամբ խթանում է ինժեներական կրթության զարգացումը՝ սաներին հնարավորություն տալով ձեռք բերել իրական գործիքներով աշխատելու և ռոբոտաշինական նախագծեր իրականացնելու հմտություններ։

Հայերեն

Գեղարքունիքի մարզի օրվան նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել մարզի տարբեր բնակավայրերում

Երևանի Աղի լճի հարակից տարածքը կբարեկարգվի․ նախատեսվում է կառուցել սպորտային հրապարակ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 13-րդ հողատարածքը

«Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին

Սիբիրում արջի հարձակման հետևանքով մեկ ամսում հինգերորդ մարդն է զոհվել

Իսրայելի մշակույթի նախարարը սպառնում է Գազայի մասին ֆիլմի պատճառով իսրայելցի կինոգործիչներին զրկել քաղաքացիությունից

Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել․ ՀՎԿԱԿ

ԱԺ-ում քննարկվում է կառավարության անդամի երդման տեքստի վերախմբագրման հարցը

Վահրամաբերդում հիմնանորոգվել է երկու փողոց

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը