Քաղաքականություն

Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծում չկա գեթ մեկ կետ, որ պարտավորություն է առաջացնում միայն Հայաստանի համար. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծում չկա գեթ մեկ կետ, որ պարտավորություն է առաջացնում միայն Հայաստանի համար. Փաշինյան

Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծում չկա գեթ մի նախադասություն, որը պարտավորություն է առաջացնում Հայաստանի համար և պարտավորություն չի առաջացնում Ադրբեջանի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Ուզում եմ կրկին ընդգծել, որ խաղաղության համաձայնագրի նախագծում չկա գեթ մի նախադասություն, որը պարտավորություն է առաջացնում Հայաստանի համար և պարտավորություն չի առաջացնում Ադրբեջանի համար: Այդպիսի որևէ բառ, նախադասություն, բառակապակցություն պարզապես գոյություն չունի»,–ասաց Փաշինյանը:

Ընդհանուր առմամբ իրադրությունը գնահատելու համար վարչապետը կարևորեց ավելի լավ ճանաչել աշխարհը, այն կանոնները, որ գործում են աշխարհում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում