ԱԺ-ն վավերացրեց ՀՀ-ի և Հոնկոնգի միջև կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիրը

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովը մարտի 26-ի նիստում վավերացրեց Հայաստանի կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին համաձայնագիրը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համաձայնագիրը ստացավ 96 կողմ, 1 ձեռնպահ ձայն։ 

Համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հունիսի 24-ին Երևանում։ Այն նպատակ ունի բացառել եկամուտների կրկնակի հարկումը և ստեղծել կանխատեսելի ու կայուն հարկային միջավայր կողմերի գործարարների համար։ Փաստաթուղթը սահմանում է շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման դրույքաչափերը, ինչպես նաև ներդնում է կողմերի հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման և վեճերի լուծման մեխանիզմներ։

Ակնկալվում է, որ համաձայնագրի վավերացումը կնպաստի Հայաստանի և Հոնկոնգի միջև ապրանքաշրջանառության, կապիտալի, տեխնոլոգիաների և մարդկային ռեսուրսների շարժին։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 2023 թվականին ՀՀ և Հոնկոնգի միջև առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 855 մլն ԱՄՆ դոլար։

Հայաստանի և Չինաստանի միջև առկա են քաղաքական և տնտեսական բարձր մակարդակի հարաբերություններ։ Հոնկոնգի հետ համաձայնագրի վավերացումը դիտարկվում է նաև որպես հավելյալ խթան՝ հայ-չինական համագործակցության ընդլայնման համար։

Համաձայնագիրը համարվում է միջազգային պայմանագիր, ունի գերակայություն ազգային օրենսդրության նկատմամբ և հազվադեպ է ենթարկվում փոփոխությունների։ Այն նախատեսում է նաև անձնական տվյալների փոխանցում կողմերի հարկային մարմիններին՝ հարկային թափանցիկությունը բարձրացնելու նպատակով։ 

Համաձայնագիրը կմտնի ուժի մեջ այն պահից, երբ կողմերը փոխանակեն դրա վավերացման մասին դիվանագիտական ծանուցումներ։  

Հայերեն English Español 中文

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի