ԱԺ-ն մերժեց կենսաթոշակները պարենային և սպառողական զամբյուղի արժեքին հավասարեցնելու ընդդիմության առաջարկը

3 րոպեի ընթերցում

Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ մերժեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը, որը նախատեսում էր նվազագույն և միջին կենսաթոշակները համապատասխանեցնել պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջարկին կողմ քվեարկեց 32, դեմ՝ 58, ձեռնպահ՝ 1 պատգամավոր։

«Հայաստան» խմբակցության ներկայացրած նախաձեռնության համաձայն՝ առաջարկվում էր 2026 թվականի հունվարի 1-ից սահմանել, որ նվազագույն կենսաթոշակի չափը պակաս չլինի պարենային զամբյուղի ամսական արժեքից, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակը՝ սպառողական զամբյուղի արժեքից։ Զամբյուղների հաշվարկի մեթոդաբանությունը նախատեսվում էր վերապահել ՀՀ կառավարությանը։

Նախագիծը ներկայացնելով՝ խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշել էր, որ դրա նպատակն է Սահմանադրության 84-րդ հոդվածում ամրագրված՝ արժանապատիվ գոյության իրավունքի իրացումը։ Նա ընդգծել էր՝ գործող կառավարության ծրագրով ևս խոստացված է, որ 2026 թվականից կենսաթոշակները պետք է համապատասխանեն նշված զամբյուղների արժեքներին։
«Հետևաբար, այս փոփոխության նպատակը իշխող ուժին հանրության առջև հրապարակային պատասխանատվության դաշտ բերելն է՝ դուք տե՞ր եք ձեր խոստմանը, թե՞ ոչ։ Եթե այո, ապա օրենքը պետք է ընդունվի և դարձվի երաշխիք»,– ասել էր Մինասյանը։

Քվեարկությունից առաջ վարման կարգով ելույթ ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ հայտարարելով, որ նախագիծը ինքնանպատակ է։
«Մենք մեր հանձնառության տերն ենք և շարժվում ենք այդ ուղղությամբ։ Ընդդիմության այս նախագիծը նույն թիրախին հասնելու փորձ է, բայց օրենքով։ Մենք մեր ծրագրով այդ թիրախն ապահովելու ենք»,– նշեց Կոնջորյանը՝ հավելելով, որ միայն նվազագույն թոշակների ավելացման հաշվին կառավարությունը 2018-ից մինչ օրս հատկացրել է տարեկան շուրջ 380 միլիոն դոլար։

Ի պատասխան՝ Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ իշխող ուժը դեմ քվեարկելով փաստացի հրաժարվում է սեփական խոստումից։
«Դեմ քվեարկելով՝ դուք նաև դեմ եք քվեարկում ձեր իսկ հայտարարած թիրախին։ Իսկ պետական պարտքն այս ընթացքում աճել է մոտ 7 միլիարդ դոլարով»,– ասաց նա։ 

Հայերեն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին

Այստեղ մի քիչ տարբեր եմ, ենգիբարյանական եմ. Վարդան Պետրոսյանն իր կյանքի էջերն ընթերցողին է ներկայացնում «Նամակներ Փարիզից» գրքով

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետ

Իսրայելի ընդդիմությունը Նեթանյահուին մեղադրում է ընտրությունները «ոչ լեգիտիմ» ներկայացնելու փորձի համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները

Բնության հատուկ պահպանվող տարածքները Հայաստանի ներկա և ապագա սերունդներինն են. Գլխավոր դատախազ

ՀՀ ՊԵԿ նախագահը մասնակցել է ՀՄԿ Խելացի մաքսատուն ծրագրի (Smart Customs Project) գլոբալ միջոցառմանը

Ազգային ժողովի նիստ

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Հնդկաստանում քննարկել է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները

Ուկրաինայի շուրջ բանակցությունները չեն նշանակում հրադադար. Պեսկով