ՀՀ ԲՏԱ նախարարն ընդունել է Grid Dynamics ընկերության ներկայացուցիչներին. քննարկվել է նոր աշխատատեղեր ստեղծելու հարցը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մարտի 25-ին ընդունել է Grid Dynamics ընկերության Ինժեներական և ռազմավարական ավագ փոխնախագահ (ԱՄՆ) Վադիմ Կոզիրկովին, Առաքման կառավարման գծով  ավագ տնօրեն Դմիտրի Կորսունին և ընկերության հայաստանյան  գրասենյակի ղեկավար Միհրան Մինասյանին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է  ՀՀ կառավարության կողմից ոլորտի զարգացմանն ուղղված պետական  ծրագրերն ու միջոցառումները, անդրադարձել է ՀՀ ԲՏԱ նախարարության տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը միտված յոթամյա նոր ծրագրի փաթեթին, որով պետական աջակցության նոր գործիքակազմ և հարկային արտոնությունների շրջանակ է առաջարկվում տեխնոլոգիական ընկերություններին՝ ոլորտի զարգացման առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու համար:

Այդ համատեքստում, նախարար Հայրապետյանը բարձր է գնահատել Grid Dynamics-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, մասնավորապես կարևորել է ընկերության կողմից մարդկային ռեսուրսի մեջ ներդրումների ներգրավումը: Նախարարն անդրադարձել է Հայաստանի մարզերում տնտեսության համաչափ զարգացման նպատակով  ներդրումային հոսքերի ապահովման հնարավորություններին, ինչը բխում է պետական առաջնահերթություններից:

Վադիմ Կոզիրկովը ներկայացրել է ընկերության գործունեության արդյունքում Հայաստանում գրանցված հաջողությունները, անդրադարձել երկրի ներուժին, դրա արդյունավետ ու փոխշահավետ օգտագործման հնարավորություններին, ինչպես նաև Երևանից դուրս մասնաճյուղ բացելու հեռանկարներին։

Նա նաև ողջունել է Հայաստանը տեխնոլոգիական կենտրոն դարձնելու ուղղությամբ կառավարության պատրաստակամությունը և դրան հասնելու ուղղությամբ նախարարության նախաձեռնությունները։ Հաշվի առնելով այս գործընթացները՝ ընկերությունը նախատեսում է առաջիկայում 350 աշխատակիցներին ավելացնել ևս 150-ի համարժեք նոր հաստիքով՝ հասցնելով անձնակազմի ընդհանուր թիվը 500-ի։

Կողմերը փոխանակվել են փոխշահավետ համագործակցության առավել ընդլայնման և խորացման ուղղությամբ մի շարք մտքերով և առաջարկներով:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա անելիքների և քայլերի վերաբերյալ:

Հայերեն العربية English Français

Հայտնի են Գյումրու ավագանու ընտրությունների 5 ընտրատեղամասերի ամփոփ արդյունքները

Ամփոփվել են Փարաքարի 6 ընտրատեղամասերում ՏԻՄ ընտրությունների արդյունքները

ՄԻՊ աշխատակազմն ուսումնասիրել է Փարաքարում և Գյումրիում ընտրությունների հետ կապված ավելի քան 300 հրապարակում

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանեց Հայաստան

«Ինտեր»-ը սեփական հարկի տակ հաղթեց «Ուդինեզե»-ին. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին

Ոստիկանությունը Գյումրիում և Փարաքարում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ հանցագործության մասին 6 հաղորդում է ուղարկել նախաքննական մարմին

Նախնական տվյալներով՝ Գյումրիում ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 42.66%-ը, Փարաքարում՝ 54.97%-ը

ՀՀ ՊՆ-ն հերքում է սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածների ուղղությամբ կրակելու մասին Ադրբեջանի ապատեղեկատվությունը

«Եվրադաշինքի» և «Մայր Հայաստանի» թեկնածուները խոսել են Գյումրիում ավագանու ընտրություններում սպասելիքներից

Գյումրիում ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակը ծառայություններ է մատուցում