Միացյալ Նահանգներ

Սաուդյան Արաբիայում ռուս-ամերիկյան բանակցությունների բովանդակությունը չի հրապարակվի. Կրեմլ

2 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիայում ռուս-ամերիկյան բանակցությունների բովանդակությունը չի հրապարակվի. Կրեմլ

Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակություններն Էր Ռիադում անցկացրել են տեխնիկական խորհրդակցություններ և արդեն զեկույցներ են ուղարկել երկու երկրների ղեկավարություններին, սակայն բանակցությունների բովանդակությունը չի հրապարակվի, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Խոսքն, այնուամենայնիվ, վերաբերում է արդեն տեխնիկական բանակցություններին։ Դրանք այն բանակցություններն են, որոնք խորամուխ են լինում մանրամասնությունների մեջ, ուստի, անշուշտ, այդ բանակցությունների բովանդակությունը հաստատ չի հրապարակվի: Նման բան պետք չէ սպասել», - ասել է Պեսկովը։

«Այժմ մայրաքաղաքներում վերլուծվում են ներկայացված զեկույցները։ Արդեն հետո հնարավոր կլինի խոսել ինչ-որ փոխըմբռնման մասին», - հավելել է Պեսկովը։

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում մարտի 24-ին տեղի են ունեցել խորհրդակցություններ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև: Հանդիպումը տևել է ավելի քան 12 ժամ և նվիրված է եղել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանն առնչվող որոշ հարցերի։

Ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, Մոսկվան և Վաշինգտոնը կշարունակեն շփումները։

«Ըմբռնում կա, որ շփումները կշարունակվեն, բայց  կոնկրետություն առայժմ չկա: Դա կհամաձայնեցվի», - նշել է Կրեմլի ներկայացուցիչը:

Ավելի վաղ ԶԼՆ-ները հաղորդել էին, որ կողմերը մարտի 25-ին ավելի ուշ համատեղ հայտարարություն կհրապարակեն բանակցությունների արդյունքների վերաբերյալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում