Քաղաքականություն

ԱԺ նախագահն անդրադարձավ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների մեղմացման վերաբերյալ տեղեկություններին

2 րոպեի ընթերցում

ԱԺ նախագահն անդրադարձավ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների մեղմացման վերաբերյալ տեղեկություններին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների մեղմացման վերաբերյալ տեղեկություններին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանն ասաց, որ կար խնդիր, կային հարցադրումներ, որոնք արվել են և որոնք շարունակվելու են արվել։

«Այն գնահատականները, որոնք կողքից հնչում են՝ թե ահա, փոխեցին վեկտորը, դրանք իրականությանը չեն համապատասխանում։ Կա մի իրականություն, որ Հայաստանի Հանրապետությունն իր անկախությունը և ինքնիշխանությունը պաշտպանում է։ Երբ որ իրեն խաբում են, դա արձանագրում է և բարձրաձայնում։ Երբ մի բանի հետ համաձայն չէ, դրա մասին ասում է։ Երբ ինչ-որ կառույցի վերաբերյալ իր գնահատականն է ունենում, դա ասում է։ Դա չի նշանակում, որ մենք որևէ պետության հետ խզում ենք և պետք է խզենք մեր հարաբերությունները։ Նույնը վերաբերվում է Ռուսաստանին»,-նշեց Սիմոնյանը։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի վերաբերյալ հարցին՝ Սիմոնյանը նշեց, որ ՀԱՊԿ-ը պետք է ինքն իրեն վերանայի, հասկանա՝ գոյություն ունի՞, թե՞ ոչ։ 

«Եթե գոյություն ունի, ուրեմն՝ պետք է հասկանա, թե ինչ չի արել, ինչ պետք է աներ և ինչ է արձանագրում»,-հավելեց նա։

Լրագրողների հարցին՝ արդյոք ճիշտ են մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ակտիվացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերը՝ ԱԺ նախագահը հակիրճ արձագանքեց․ «Տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում