Մարզեր

Գեղարքունիքի դպրոցներում «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարին ընդառաջ անցկացվել են տեսական, գործնական սեմինարներ

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի դպրոցներում «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարին ընդառաջ անցկացվել են տեսական, գործնական սեմինարներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի կողմից «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի կազմակերպիչների և պատասխանատուների համար հանրապետության մարզերում անցկացվել են տեսական և գործնական սեմինարներ։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, Սևան և Ճամբարակ համայնքների հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆիզկուլտուրայի ուսուցիչների համար սեմինարն անցկացվել է Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N 1 հիմնական դպրոցում, Վարդենիս համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆիզկուլտուրայի ուսուցիչների համար՝ Վարդենիսի N 2 հիմնական դպրոցում, Մարտունի համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆիզկուլտուրայի ուսուցիչների համար՝ Մարտունու Ս. Դարբինյանի անվան N 2 հիմնական դպրոցում, Գավառ համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆիզկուլտուրայի ուսուցիչների համար՝ Գավառ քաղաքի Պ. Ղանդիլյանի անվան N 2 միջնակարգ դպրոցում։ 

Սեմինար-պարապմունքներին մասնակցել են համայնքապետարանների սպորտի պատասխանատուներ, մարզադպրոցների ներկայացուցիչներ՝ 148 հոգի։ 

Սեմինարների ընթացքում Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի պատասխանատու Գրիգոր Համբարձումյանը մանրամասն ներկայացրել է հեծանիվն օգտագործելու կանոնները, տարբեր մրցաշարերում հեծանիվի նախապատրաստական աշխատանքների կազմակերպումը, աշակերտների մարզումների կազմակերպման նրբությունները։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում