Էր Ռիադում կայացել են ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները

2 րոպեի ընթերցում

Ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունները Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում բանակցություններ են անցկացրել ռուս-ուկրաինական հակամարտությունում հրադադարի շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի պատվիրակության ղեկավար, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը բանակցությունները որակել է որպես արդյունավետ։

«Մենք ավարտել ենք մեր հանդիպումը ԱՄՆ թիմի հետ։ Քննարկումն արդյունավետ էր և նպատակային. մենք քննարկել ենք առանցքային հարցեր, այդ թվում՝ էներգետիկային առնչվող: Նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի նպատակն է ապահովել արդար և տևական խաղաղություն մեր երկրի և մեր ժողովրդի, հետևաբար նաև՝ ողջ Եվրոպայի համար։ Մենք աշխատում ենք այդ նպատակն իրականություն դարձնելու ուղղությամբ», - գրել է Ումերովն X սոցիալական հարթակում։

Քննարկումները տևել են մոտ հինգ ժամ՝ ընդմիջումով։ 

Ումերով չի հստակեցրել՝ արդյոք մարտի 24-ին նոր հանդիպումներ նախատեսվում են, թե ոչ։

Մինչ բանակցությունների մեկնարկը Ումերովը հայտնել էր, որ ուկրաինական պատվիրակության կազմում «ընդգրկված են էներգետիկայի ոլորտի փորձագետներ, ինչպես նաև ռազմածովային և ռազմաօդային ուժերի ներկայացուցիչներ»:

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ մարտի 24-ին Էր Ռիադում Ուկրաինայի հարցով խորհրդակցություններ կանցկացվեն ռուսաստանցի և ամերիկացի փորձագետների միջև։

Հայերեն Русский

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան ներկայացնում է «Փառերգել Փարաջանովին» երաժշտական նախագիծը

Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում ևս մեկ անձ կալանավորվել է, մեկն էլ՝ ձերբակալվել

Նորվեգիան 300 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կարիքների համար

Ազգային պատկերասրահում բացվել է Ռուբեն Շահվերդյանի 125 ամյակին նվիրված ցուցահանդես

Քննչական կոմիտեն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունից

Ֆոն դեր Լայենը և Ռյուտեն հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն պետք է ավելի եվրոպական դառնա՝ ԱՄՆ-ից ավելի քիչ կախված լինելու համար

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է

Կենդանաբանական այգի տեղափոխված առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդառնան քննության առարկա. Քննչական կոմիտե