ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելով՝ Հայաստանն ակնկալում է մտնել այդ կառույցի անվտանգության հովանոցի տակ․ Արտակ Զեյնալյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանը ԵՄ-ից ակնկալում է այն ապահովությունն ու համապարփակ անվտանգային համակարգը, որն ունի Միությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի հարցին, թե ինչպիսի՞ն են անվտանգության ոլորտում Հայաստանի ակնկալիքները ԵՄ-ից։

«Այն ապահովությունը, որը կա Եվրոպական միությունում, մենք ակնկալում ենք ԵՄ անդամակցելու գործընթացի ընթացքում ստանալ, որպեսզի այն տարածվի նաև Հայաստանի Հանրապետության վրա։ Երբ Հայաստանը դառնա ԵՄ անդամ, կդառնա նույն անվտանգության համակարգի մաս, ինչ ունի Միությունը։ Անվտանգությունը բազմաբաղադրիչ երևույթ է։ Դա միայն զինված ուժերի կամ պաշտպանության մասին չէ, այլև տնտեսության, ժողովրդավարության և ինստիտուտների, որոնք ապահովում են համապարփակ անվտանգություն։ Դառնալով Եվրոպական միության անդամ կամ ընթանալով այդ ուղղությամբ՝ ակնկալում ենք մտնել այդ անվտանգության հովանոցի տակ»,– նշեց Զեյնալյանը։ 

Ազգային ժողովը փետրվարի 11-ից սկսել էր Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի քննարկումները։ Նախագիծը ներկայացրել է «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը՝ սահմանված ժամկետում հավաքելով ԱԺ-ին օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար անհրաժեշտ ստորագրությունները։ Նախաձեռնությանը հաջողվել էր հավաքել 60 հազար ստորագրություն՝ անհրաժեշտ 50 հազարի փոխարեն։ Հունվարի 9-ին օրինագիծը քննարկվել և հավանության էր արժանացել ՀՀ կառավարության նիստում, որից հետո ուղարկվել էր խորհրդարանի քննարկմանը։ 

Ազգային ժողովը փետրվարի 12-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունել էր «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։  Նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումն ու քվեարկությունը հետաձգվել էր։  

Հայերեն English

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին