Գաբրիել Սարգսյանը շախմատի ԵԱ-ի առաջատարներին զիջում է կես միավոր
1 րոպեի ընթերցում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի հավաքականից միավորը կիսեցին Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արսեն Դավթյանը, Արթուր Դավթյանը, Հայկ Երիցյանը, Վահան Նալբանդյանը: Հաղթանակ տոնեցին Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը, պարտվեցին` Սարգիս Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը:
Այս տուրից հետո Գաբրիել Սարգսյանը մնում է մրցաշարային աղյուսակի վերին հատվածում: Նա ունի 5,5 միավոր: Առաջատարները 3 շախմատիստներ են՝ 6 միավորով:
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն անցկացվում է Ռումինիայում: Այն մեկնարկել է մարտի 15-ին և կեզրափակվի մարտի 26-ին: Մրցաշարին մասնակցում է 390 շախմատիստ: Հայաստանից առաջնությանը մասնակցում է 10 շախմատիստ: