Մերձավոր Արևելք

Լիբանանի վարչապետն ասել է, որ Իսրայելի հրթիռակոծության ֆոնին երկիրը կարող է ներքաշվել նոր պատերազմի մեջ

2 րոպեի ընթերցում

Լիբանանի վարչապետն ասել է, որ Իսրայելի հրթիռակոծության ֆոնին երկիրը կարող է ներքաշվել նոր պատերազմի մեջ

Լիբանանի վարչապետ Նաուաֆ Սալամը զգուշացրել է, որ Իսրայելի տարածքի հրթիռակոծության վերսկսումը կարող է հանգեցնել նոր ավերիչ պատերազմի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «TASS»-ը, Լիբանանի վարչապետն այդպես է մեկնաբանել հարավային Լիբանանից Իսրայելի հյուսիսում գտնվող Մետուլա քաղաքի ուղղությամբ երեք հրթիռների արձակումը։

«Հարավային սահմանին ռազմական գործողությունների վերսկսումը սպառնում է երկիրը ներքաշել նոր պատերազմի մեջ, որը աղետ կբերի Լիբանանին և լիբանանցիներին», - ասել է վարչապետը։

Սալամը պաշտպանության նախարար Միշել Մենասեին հանձնարարել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հարավային սահմանին անվտանգություն ապահովելու համար։ Նա ընդգծել է, որ միայն պետությունն ունի պատերազմի և խաղաղության վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավունք։

Հրեական պետության պաշտպանության նախարար Իսրայել Կացը արաբական երկրի կառավարությանը պատասխանատու է համարել Իսրայելի տարածքի հրթիռակոծման համար և սպառնացել է պատասխան քայլերով։ Նա ասել է, որ բանակին արդեն իսկ տվել է համապատասխան հանձնարարական:

Ավելի վաղ իսրայելական զինվորականները 2024 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ արձանագրել էին երկրի հրթիռակոծում Լիբանանի տարածքից։ ՀՕՊ համակարգը որսացել էր սահմանամերձ Մետուլա քաղաքի ուղղությամբ արձակված երեք հրթիռ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում