Նիդեռլանդները մտադիր է մինչև 2030 թվականը բանակի թիվը հասցնել 100 հազարի
1 րոպեի ընթերցում

Նիդեռլանդները մինչև 2030 թվականն իր բանակի թիվը կհասցնի 100 հազարի, որից հետո այդ թիվը կարող է հասնել 200 հազարի։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին մարտի 24-ին հայտնել է Նիդեռլանդների պաշտպանության նախարարությունը:
«Մինչև 2030 թվականը զինվորականների թիվը կհասցվի 100 հազարի։ Հետո այդ թիվը կարող է կրկնապատկվել։ Այդ մասին այսօր նամակով Նիդեռլանդների ներկայացուցիչների պալատին (խորհրդարանի ստորին պալատ) հայտնել է պետքարտուղարը»,-ասվում է պաշտպանության նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ պրոֆեսիոնալ զինվորները, պահեստազորայինները և քաղաքացիական անձնակազմը ոչ միայն պետք է ավելի արագ հավաքագրվեն, այլև պետք է ավելի արագ վերապատրաստվեն, մարզվեն և ինտեգրվեն մշտական ստորաբաժանումներում։