Թուրքիա

Անկարան հերքել է Էրդողանի նստավայր ցուցարարների մտնելու մասին տեղեկությունը

1 րոպեի ընթերցում

Անկարան հերքել է Էրդողանի նստավայր ցուցարարների մտնելու մասին տեղեկությունը

Թուրքիայի նախագահի աշխատակազմը հերքել է տեղեկությունն այն մասին, թե   ցուցարարները, որոնք Անկարայում բողոքի ակցիա են իրականացնում ի պաշտպանություն Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի, իբր մտել են Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նստավայր։

«Այն պնդումը, թե ցուցարարները մտել են նախագահական համալիր, չի համապատասխանում իրականությանը: Պարզվել է, որ իսրայելական քարոզչական հարթակներում տեղադրված որոշ նկարներ արվել են Անկարայի համալսարանի համալսարանում ցույցերի ժամանակ», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի Հաղորդակցության վարչության հայտարարության մեջ:

Թուրքիայի դատարանը որոշում է կայացրել ձերբակալել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, որը կասկածվում է կոռուպցիայի մեջ։ Թուրքիայի տարբեր խոշոր քաղաքներում՝ Ստամբուլում, Իզմիրում և Անթալիայում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերը՝ ի պաշտպանություն Իմամօղլուի։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում