Միացյալ Նահանգներ

Կրթական կազմակերպությունների ամերիկյան կոալիցիան դատական հայց կներկայացնի Թրամփի դեմ

2 րոպեի ընթերցում

Կրթական կազմակերպությունների ամերիկյան կոալիցիան դատական հայց  կներկայացնի Թրամփի դեմ

ԱՄՆ կրթական կազմակերպությունների կոալիցիան հայց է ներկայացնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ այն ​​բանից հետո, երբ Սպիտակ տան ղեկավարը ստորագրել է Կրթության դեպարտամենտը լուծարելու գործադիր հրամանը։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հաղորդել է Կրթության ազգային ասոցիացիան։

«Միլիոնավոր մանկավարժների, քաղաքացիական իրավունքների ակտիվիստների, դպրոցի աշխատակիցների, ուսանողների և ընտանիքների շահերի պաշտպան խմբերը երկուշաբթի հայց կներկայացնեն՝ դադարեցնելու Թրամփի վարչակազմի անօրինական ջանքերը, որոնք ուղղված են քանդելու ԱՄՆ կրթության նախարարությունը», - ասվում է հայտարարության մեջ:

Հրապարակված հաղորդագրության տեքստի համաձայն՝ հայցվորները կլինեն Գունավոր մարդկանց առաջընթացի ազգային ասոցիացիան, հանրակրթական դպրոցների աշակերտների ծնողները, Կրթության ազգային ասոցիացիան և այլ կուսակցություններ։ Հայցի օգտին հանդես է եկել նաև Կրթության և ուսանողների իրավունքների կենտրոնը։

Հայցի հեղինակները կարծում են՝ կրթության դեպարտամենտի փակումը վտանգ է ներկայացնում միլիոնավոր ուսանողների, անգլերենի ուսուցիչների և այլոց համար, ովքեր կախված են դաշնային գործակալության ծրագրերից:

«Դա նաև վտանգի է ենթարկում կրթության բնագավառում ավելի քան 400 հազար աշխատատեղ, նախարարության համար անհնարին է դարձնում երաշխավորել, որ դաշնային կրթության ֆինանսավորումն իրականում կծախսվի կոնգրեսի նախատեսածի պես, սպառնում է հաշմանդամություն ունեցող 7,5 միլիոն ուսանողների աջակցությանը և խոցելի է դարձնում միլիոնավոր ուսանողների», - ասվում է հայտարարության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում