Փոդքասթ

Podcast-Հարց բժշկին. ծխախոտի օգտագործումը երիկամաբջջային քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներից մեկն է

4 րոպեի ընթերցում

Մարտ ամիսը երիկամաբջջային քաղցկեղի իրազեկման ամիսն է: Երիկամի քաղցկեղը համեմատաբար հազվադեպ հանդիպող ուռուցքներից է: Ավելի հաճախ հանդիպում է 60-ից բարձր տարիքային խմբում, տղամարդկանց մոտ՝ կրկնակի հաճախ, քան կանանց մոտ: Սովորաբար երիկամաբջջային քաղցկեղը վաղ շրջանում ընթանում է առանց ախտանիշների: 

Հիվանդության հետ կապված մի շարք կարևոր հարցերի մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման   շրջանակում զրուցել ենք «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի մեծահասակների ուռուցքաբանության և քիմիաթերապիայի կլինիկայի բժիշկ-ուռուցքաբան Նունե Կարապետյանի հետ:

Մասնագետը նշեց՝ երիկամաբջջային քաղցկեղը չեն դասում առավել հաճախ հանդիպող չարորակ հիվանդությունների շարքին, այնուամենայնիվ, այն նաև չի համարվում հազվադեպ հանդիպող հիվանդություն: 

«Տարեկան ամբողջ աշխարհում  մոտ 100 հազար հիվանդացության դեպք է գրանցվում, իսկ Հայաստանում  2023 թվականի տվյալներով գրանցվել է 170 նոր դեպք: Գրանցված դեպքերից 110-ը հայտնաբերվել է տղամարդկանց  մոտ:  Ըստ այս տվյալների՝ կարելի է հետևություն անել, որ երիկամաբջջային քաղցկեղն առավել հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ»,- նշեց մասնագետը:

Նունե Կարապետյանի խոսքով՝ երիկամաբջջային քաղցկեղի առաջացման պատճառները բավականին ստանդարտ են, ինչպես և բոլոր այլ չարորակ հիվանդությունների դեպքում. «Համար մեկ տեղում ծխախոտամոլությունն է, որը ռեալ ռիսկի գործոն է հիվանդության առաջացման համար, նաև պասիվ ապրելակերպը, հավելյալ քաշը՝ ճարպակալումը, կան նաև վնասակար գործոններ, որոնց հետ մարդիկ կարող են շփվել աշխատավայրում, օրինակ ազբեստը, որոշակի վնասակար սնունդները, կոնսերվացված միսը և այլն: Երիկամաբջջային քաղցկեղը ոչ հաճախ, բայց կարող է նաև պայմանավորված լինել ժառանգական նախատրամադրվածությամբ»,- նշեց նա:

Մասնագետը հավելեց՝ հատկապես  վաղ փուլերում հիվանդությունը կարող է արտահայտվել առանց որևէ դրսևորման, որն առհասարակ  չարորակ հիվանդությունների պարագայում հիմնական խնդիրն է, քանի որ մարդիկ սկզբնական փուլերում որևէ գանգատ և խնդիր չեն ունենում կամ դրանք  ընդհանուր  գանգատներ են, որոնք շատ տարածված են և ռեալ չեն անհանգստացնում: 

«Առավել տիպիկ գանգատներն են արյան առկայությունը մեզում, ցավը՝ մեջքի ստորին հատվածում, ընդհանուր թուլությունը, քաշի կորուստը, ախորժակի բացակայությունը, նաև ջերմության որոշակի բարձրացումը»,- ասաց  Կարապետյանը:

Անդրադառնալով Հայաստանում առկա բուժման եղանակներին՝ մասնագետն ընդգծեց՝ այս պահին աշխարհում առաջարկվող բուժման բոլոր եղանակներն ու առկա դեղորայքը հասանելի են նաև Հայաստանում:

Ի՞նչ ախտորոշման և բուժման  մեթոդներ կան այսօր Հայաստանում: Հիվանդության կանխարգելման ի՞նչ տարբերակներ կան և ի՞նչ դեր ունի  իրազեկումը կանխարգելմանն ուղղված գործընթացում: 

Այս և մի շարք այլ հարցերի ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:  

Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները։ 

Հայերեն

Երեմյան կաթնամթերքը հունիսի 1-ին կնշի Կաթի համաշխարհային օրը

Փրկարարները մարել են Բերքանուշ գյուղում բռնկված հրդեհը

Փրկարարները մարել են Վանաձորի նախկին արտադրամասերից մեկի մոտ բռնկված հրդեհը

Վլադիմիր Աբրահամյանի շքեղ նկարազարդումներով ֆրանսիական հեքիաթները նոր շնչով վերադարձան ընթերցողի մոտ

Գլխավոր դատախազը մասնակցել է «Առաջնորդության դպրոց»-ի 15-ամյակին նվիրված ավարտական միջոցառմանը

ԱՄՆ-ն կարող է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա՝ ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլին մասնակցելու համար

Երիտասարդության ու փորձի հակադրություն. այսօր կկայանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչը

Կառավարությունը 2018 թվականից ի վեր շուրջ 1,7 մլրդ դրամ է հատկացրել եկեղեցիների վերականգնման, նորոգման և ամրակայման համար

Եվրոպական ինդեքսներ - 30/05/25

Ամերիկյան ինդեքսներ - 30/05/25