Հայաստան

Երեմյան կաթնամթերքը հունիսի 1-ին կնշի Կաթի համաշխարհային օրը

2 րոպեի ընթերցում

Երեմյան կաթնամթերքը հունիսի 1-ին կնշի Կաթի համաշխարհային օրը

Երեմյան կաթնամթերքը հունիսի 1-ին «Սիզընս» այգում նշելու է Կաթի համաշխարհային օրը՝ Երևանին արդեն երրորդ անգամ նվիրելով իրական կաթնային տոն։ Միջոցառումը կրելու է «Կաթը սեր է» խորագիրը և նպատակ ունի խրախուսել անարատ և բնական կաթի օգտագործումը, ձևավորել հանրային առողջ վարքագիծ և սովորություններ։

Երեմյան կաթնամթերքը ստացվում է սեփական ֆերմայի 100 տոկոս բնական կաթից և միակն է ամբողջ Հայաստանում մանկական կաթի վկայականով, FSSC միջազգային սերտիֆիկացմամբ, «Սերմից՝ սեղան» հայեցակարգով, ամենամեծ և նորարարական ֆերմայով և արտադրական ամբողջական փակ շղթայով։

Մեկ օր շարունակ Երեմյան կաթնամթերքը ստեղծելու է կաթնային իրական հեքիաթ, որտեղ Երևանի բնակիչներն ու հյուրերը կհանդիպեն Երեմյան ֆերմայի կովիկներին, կմասնակցեն Երեմյան կաթնամթերքի հանրային մասշտաբային հյուրասիրությանը, կիրականացնեն կաթի փոքրիկ հետազոտություններ, կդիտեն մանկական ներկայացում, կվայելեն DJ-ի տոնական երաժշտությունն ու տաղանդավոր արտիստներ Մաշա Մնջոյանի և Կարինա Առուստամյանի անմոռանալի համերգային ծրագիրը։ 

«Սիզընս» այգին յուրաքանչյուր քայլափոխում վերածվելու է բնական, անարատ, սեփական ֆերմայից ստացվող Երեմյան կաթի ճամփորդության՝ նվիրելով առողջություն ու շա՜տ վիտամիններ և հիշեցնելով, որ կաթը սեր է։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում