Աշխարհ

Սուդանի զինվորականները հայտարարել են, որ հետ են գրավել Խարթումը Արագ արձագանքման ուժերից

2 րոպեի ընթերցում

Սուդանի զինվորականները հայտարարել են, որ հետ են գրավել Խարթումը Արագ արձագանքման ուժերից

Սուդանի զինված ուժերը հայտարարել են, որ հաջողության են հասել մայրաքաղաք Խարթումում կիսառազմական Արագ արձագանքման ուժերի (ԱԱՈւ) դեմ պայքարում և գրեթե երկու տարվա մարտերից հետո վերականգնել են վերահսկողությունը նախագահական պալատի նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը:

Պալատը գտնվում է ԱԱՈւ-ի վերահսկողության տակ մնացած վերջին մայրաքաղաքային շրջանում: Այսպիսով, զինվորականներն այժմ վերահսկում են քաղաքի բոլոր հատվածները։

ԱԱՈւ-ն դեռ չի ընդունել պարտությունը, մարտերը կարող են շարունակվել, գրում է գործակալությունը։

Վերջին տվյալների համաձայն՝ ԱԱՈւ-ն վերահսկում է Սուդանի արևմտյան շրջանների մի մասը, որտեղ նրանք պաշարել են Էլ Ֆաշեր քաղաքը՝ Հյուսիսային Դարֆուր նահանգի վարչական կենտրոնը և տարածաշրջանում Սուդանի զինվորականների վերջին հենակետը։ Իսկ Սուդանի զինված ուժերը վերահսկում են երկրի հյուսիսը և արևելքը։

Մարտի 20-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչությունը Սուդանում մարտնչող կողմերին կոչ է արել դադարեցնել հակամարտությունը և պաշտպանել քաղաքացիներին։

Սուդանում զինված հակամարտությունը զինվորականների և Արագ արձագանքման ուժերի միջև ընթանում է 2023 թ. ապրիլի 15-ից։ Հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 28 հազար մարդ, նշում է AP-ն։ Ավելի քան 14 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը։

2024 թ. աշնանից զինվորականները հարձակողական գործողություն են իրականացնում մայրաքաղաքային ագլոմերացիայի շրջանում՝ նպատակ ունենալով այնտեղից դուրս մղել ԱԱՈւ-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում