Ռուս-ուկրաինական հակամարտություն. Կրասնոդարի նավթաբազայում պայթյուն է եղել, Օդեսան ենթարկվել է զանգվածային հարձակման

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են հարվածներ հասցնել մեկը մյուսի տարածքին։ Ուկրաինայի Օդեսայի շրջանը ռուսական ուժերի կողմից ենթարկվել է զանգվածային հարձակման, որի հետևանքով 3 դեռահաս է վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը նաև հայտնել է, որ բռնկվել են բազմաթիվ հրդեհներ։

«Ռուսաստանը կրկին հարձակվել է Օդեսայի շրջանի վրա, վնասվել է քաղաքացիական ենթակառուցվածքը, բռնկվել են խոշոր հրդեհներ, այրվել են առևտրի կենտրոն և խանութներ, վնասվել է բազմահարկ շինություն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ երեք դեռահաս է տուժել», - հայտնել են փրկարարները։

Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության տվյալներով՝ հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցել է ավելի քան 70 փրկարար և 22 միավոր տեխնիկա, ինչպես նաև կամավորներ։

Բացի այդ, գերատեսչությունը հայտնել է, որ Զապորոժիեում ռուսական ավիառումբերի հարվածների հետևանքով 5 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երեխա։ Այրվել են մեքենաներ, բնակելի տներ։

Իսկ ՌԴ Կրասնոդարի երկրամասի Կավկազսկայայի շրջանում այրվող նավթաբազայում պայթյուն է տեղի ունեցել, որի հետանքով 2 մարդ վիրավորվել է։ Նավթաբազայի տարածքում հրդեհը բռնկվել էր մարտի 19-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով։ 

Ըստ տարածաշրջանային օպերատիվ շտաբի տվյալների՝ հրդեհի մակերեսը սկզբում եղել է 20 քառ. մ, սակայն կրակը տարածվել է՝ ընդգրկելով 10 000 քառ. մ տարածություն, մարտի 21-ի գիշերը կրակը կլանել է ևս մեկ ռեզերվուար։

«Մարման գործընթացում այրվող ռեզերվուարի ապահերմետիկացման պատճառով տեղի է ունեցել նավթամթերքի պայթյուն և այրվող նավթի արտանետում։ Դրա հետևանքով վնասվել է երեք միավոր տեխնիկա, վիրավորվել է երկու հրշեջ։ Նրանց անմիջապես տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, նրանք թեթև այրվածքներով և ծխից թունավորմամբ տեղափոխվել են հիվանդանոց։ Աշխատակիցների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում», - ասվում է հաղորդագրությունում։

Իշխանությունները հայտնել են, որ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 456 մարդ և 181 միավոր տեխնիկա:

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին աշխատանքային այցով կգտնվի Թուրքիայում

Հայաստանը հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում ակտիվ համագործակցում է ԵՄ-ի հետ. վարչապետ

Կառավարությունների և քաղաքական գործիչների ամենահուսալի գործիքն անմիջական երկխոսությունն է հասարակության հետ. Փաշինյան

Վարչապետը ներկա է գտնվել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը

Վոլոդիմիր Զելենսկին Աբու Դաբիում բանակցությունների առաջին օրը կառուցողական է համարել

Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը

Գեղարքունիքում մեկնարկել են «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլի մրցումները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը Lion Economics ընկերության հիմնադիրի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. երկրում հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ

Երևանի օպերային թատրոնում կնշվի պարուսույց Հովսեփ Շամամյանի ծննդյան 100-ամյակը