Փաշինյանն Ալիևին առաջարկում է սկսել խորհրդակցություններ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկում է սկսել խորհրդակցություններ երկու երկրների խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին առաջարկում եմ սկսել խորհրդակցություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ»,- գրել է ՀՀ վարչապետը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետը հայտարարել է, որ պատրաստ է Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության համաձայնագրի՝ արդեն իսկ համաձայնեցված նախագիծը։