Մերձավոր Արևելք

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ չի հրաժարվել Իսրայելի հետ բանակցությունների հնարավորությունից

1 րոպեի ընթերցում

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ չի հրաժարվել Իսրայելի հետ բանակցությունների հնարավորությունից

Պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ շարժումը չի հրաժարվել Իսրայելի հետ բանակցությունների հնարավորությունից, բայց պնդում է կողմերի  միջև գոյություն ունեցող համաձայնագրի կատարումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այդ  մասին AFP-ին ասել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի քարտուղար Թահեր ան Նունուն։

«ՀԱՄԱՍ»-ը չի հրաժարվել բանակցություններ վարելուց, բայց մենք պնդում ենք, որ նոր համաձայնագրերի ոչ մի անհրաժեշտություն  չկա: Արդեն գոյություն ունի պայմանագիր, որը ստորագրել են հակամարտող բոլոր կողմերը»,- ասել է շարժման ներկայացուցիչը։

Մամուլի քարտուղարը միջազգային հանրությանը կոչ է արել ձեռնարկել շտապ քայլեր հակամարտությունը դադարեցնելու և Իսրայելի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի նա անհապաղ դադարեցնի ռմբակոծությունները Գազայի հատվածում և ձեռնամուխ լինի բանակցությունների երկրորդ փուլին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում